28 մարտի 2013 - 14:07 AMT
HSBC Բանկ Հայաստանի կողմից առևտրի ֆինանսավորման գործիքները հասանելի են նույնիսկ չինական յուանով

Մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի 9-րդ նիստը, որը գործում է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին կից 2010թ. հունիսից: Հանդիպմանը մասնակցել է գործարար ոլորտի շուրջ 40 ներկայացուցիչ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներից՝ շինարարությունից մինչր սննդարդյունաբերություն:

Օրվա օրակարգում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ում և ինչի համար են հակրավոր առևտրի ֆինանսավորման ծառայությունները« ներկայացվել են գործիքները, մասնավորապես, փաստաթղթային ակրեդիտիվները, ինչպես նաև չինական յուանով գործարքներ կնքելու հնարավորությունն ու այլ հարցեր, որ վերաբերում են առևտրի ոլորտին:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է առևտրի ֆինանսավորման գծով և 2013թ. փետրվարի տվյալներով բանկին հաջողվել է ապահովել 30 տոկոս աճ այդ ուղղությամբ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը վստահ է, որ առևտրի ֆինանսավորման գործիքները հարկավոր են բոլոր այն ձեռնարկատերերին, որոնք «ընդլայնում են սահմանները ու դուրս են գալիս հայկական շուկայի շրջանակից»: Իսկ առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը, որոնք առաջարկում է բանկը, թույլ կտան հայկական բիզնեսին 30-50 տոկոսով կրճատել ծախսերը:

Ինչ վերաբերում է գործառնություններին չինական յուանով, ապա դրանք այդքան մեծ տարածում չունեն Հայաստանում, սակայն, ըստ Փինաջյանի, «դա շատ հեռանկարային գործիք է», քանի որ առևտրի ընդհանուր ծավալում չինական շուկայի մասնաբաժինը բավականին մեծ է:

«ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն 10 տարի է բանկի հաճախորդն է: Ընկերությունը զբաղվում է ոչ պարենային ապրանքների արտադրությամբ, նախապատրաստվածք (պրեֆորմա)՝ պոլիէթիլենտերեֆտալատային շշերի (PET-շշերի) (արտադրություն), շիշ՝ պոլիէթիլենտերեֆտալատային (PET-շիշ), տարբեր տարողության (արտադրություն) պլաստիկե պատրաստվածք (արտադրություն): Արտադրանքն արտահանվում է Վրաստան: 2012թ. ընկերությունն առաջին անգամ օգտվեց առևտրի ֆինանսավորման գործիքից: Գլխավոր տնօրեն Սամվել Թումանյանը խոստովանել է, որ 2012թ. նրանց հաջողվեց կրճատել ընկերության ծախսերը 30 տոկոսով, քանի որ նրանք նախապատվությունը տվել են առևտրի ֆինանսավորման գործիքներին, ոչ թե ավանդական երկարաժամկետ վարկերին: