28 մարտի 2013 - 15:11 AMT
Հուշարձանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո

1983թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻԿՕՄՕՍ/ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով: Միջազգային հանրությանն առաջարկվել է օրը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո:Այս մասին հայտնում են ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ից:

Ապրիլի 18-ին ընդառաջ` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀԿ-ն կանդրադառնա Հայաստանի կրթության անշարժ ժառանգության օրինակներին՝ նպատակ ունենալով նպաստելու մի խումբ կառույցների պահպանությանը, ճանաչմանը և հանրահռչակմանը: