28 մարտի 2013 - 15:24 AMT
Կառավարությունն իր նիստում հաստատել է նորընտիր ռեկտորներին

Իր նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում` Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները։ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարված է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։ ՀՀ վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։