Սևակը զոհվեց ռասիստական գնդակից, հայտարարել է նրա հայրը՝ Կարապետ Բալըքչըն

Սևակը զոհվեց ռասիստական գնդակից, հայտարարել է նրա հայրը՝ Կարապետ Բալըքչըն

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործով դատարանի կայացրած վճիռը բուռն արձագանք է առաջացրել: Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն, նույնպես մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում: Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո՞ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:

Իսկ մայրը` Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:

«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը` Սևակ, ազգությունը` հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում: Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:

Մամուլի ասուլիսին ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է: Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից», գրում է Ermenihaber.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---