28 մարտի 2013 - 16:44 AMT
Թուրքիան արտաքսել է 600 սիրիացի փախստականների

Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և սիրիացի փախստականների միջև, ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ, գրում է Hurriyet Daily News-ը: 600 սիրիացի փախստականներ արտաքսվել են երկրից:

Միջադեպը տեղի է ունեցել սիրիացի փախստականների ցույցի ժամանակ: Կան տուժածներ: Բախման պատճառ է դարձել փախստականների բողոքը ճամբարում բնակության վատ պայմանների դեմ, իսկ առիթ է հանդիսացել հրդեհը վրաններից մեկում: