«Ամերիա» ՓԲԸ-ի փորձագետները կանխատեսում են սննդարդյունաբերության 19 տոկոս աճ մինչև 2015թ.

«Ամերիա» ՓԲԸ-ի փորձագետները կանխատեսում են սննդարդյունաբերության 19 տոկոս աճ մինչև 2015թ.

PanARMENIAN.Net - Ամերիայի հերթական հետազոտությունը նվիրված է սննդամթերքի`ներառյալ խմիչք, ծխախոտ, արտադրության ոլորտին: Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից Ամերիան նախաձեռնել է տնտեսության տարբեր ճյուղերի համապարփակ հետազոտություններ, որոնք մեծ արձագանք գտան շահագրգիռ կողմերի, տարբեր վերլուծաբանների և ոլորտի մասնագետների շրջանում: Առաջին հետազոտությունը ներառում էր մանրածախ առևտրի հատվածը Երևանում, մասնավորապես, արագ սպառման ապրանքների շուկան, երկրորդ հետազոտությունը վերաբերում էր զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտին: Սննդամթերքի արտադրության վերաբերյալ հետազոտությունը տալիս է Հայաստանի մակրոտնտեսական առկա իրավիճակի բնութագիրը, ներկայացնում է Հայաստանում սննդամթերքի արտադրության ծավալները, արտաքին առևտուրը, կատարում համեմատականներ այլ երկրների հետ: Հետազոտությունը ներկայացնում է նաև շուկայի հիմնական դերակատարներին, ոլորտի ենթաճյուղերի սպառման ծավալները ներքին շուկայում, ինչպես նաև ոլորտում առկա խոչընդոտներն ու ռիսկերը: Հետազոտության շրջանակներում Ամերիան նախաձեռնել է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ընտրանքային հարցումներ, որոնց արդյունքները ներառում են նաև ոլորտի կազմակերպությունների շփումները, բանկային համակարգին տրված գնահատականները: Առանձին ընտրանքային հարցումներ են կատարվել նաև փոքր խանութների շրջանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հատկանշկան է, որ հետազոտության մեջ ներկայացվել են նաև ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը: Հետազոտության արդյունքում Ամերիայի փորձագետները նախանշել են նաև սննդամթերքի արտադրության` ներառյալ խմիչք և ծխախոտ, ոլորտի զարգացման հետագա միտումները:

Սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի արտադրությունն ըստ մարզերի ուսումնասիրելիս պարզվում է, որ արտադրանքի 49%-ը բաժին է ընկնում Երևանին, 13 %-ը` Արարատի մարզին, 13%-ը` Կոտայքի մարզին, 8%-ը` Շիրակի մարզին, 4%-ը` Լոռու մարզին, 3-ական տոկոս` Արագածոտնի և Արմավիրի մարզերին, 2-ական տոկոս` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին և 1%` Տավուշի մարզին:

Հայաստանում սննդամթերքի արտադրությունն ունի իր ուրույն տեղն ու դերը վերամշակող արդյունաբերության մեջ: 2012թ.-ի տվյալներով սննդամթերքի արտադրությունը կազմել է վերամշակող արդյունաբերության 36%-ը, խմիչքների արտադրությունը` 14%-ը, իսկ ծխախոտի արտադրությունը` 4%-ը:

Արտաքին առևտրի կառուցվածքն ուսումնասիրելիս բացահայտվում են շատ ուշագրավ փաստեր: Այսպես` Վրաստանի տեսակարար կշիռը ճյուղի ընդհանուր արտահանման մեջ չնայած կազմում է ընդամենը 7.5%, այնուամենայնիվ այն ամենադիվերսիֆիկացվածն է արտադրատեսակների տեսանկյունից և ամենաշատ ապրանքախմբերով է համարվում հիմնական գործընկեր երկիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---