28 մարտի 2013 - 16:40 AMT
Այսպես կոչված մեսխեթցի թուրքերի հարցը կլուծվի առաջիկայում

Այսպես կոչված մեսխեթցի թուրքերի հարցը կլուծվի առաջիկայում: Այդ մասին Վրաստանի կառավարության նիստից հետո հայտարարել է արդարադատության փոխնախարար Դավիթ Ջանդիերին:

«Որքան գիտեմ Վրաստանը ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել է լուծել այդ խնդիրը: Վրաստանի արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են այդ հարցը հանդիպման ժամանակ: Որքան գիտեմ, որոշումը կկայացվի մոտ ապագայում»,-ասել է նա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: