Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ղարաբաղյան հակամարտությունն անվանել է կարևոր ու ծանր

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ղարաբաղյան հակամարտությունն անվանել է կարևոր ու ծանր

PanARMENIAN.Net - «Մենք պետք է ակտիվացնենք ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը»,-լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Դեսպանն ասել է, որ իր երկիրը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կանի հնարավորը խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը: Այլ կերպ ասած այդ հակամարտության կարգավորումը 20 տարի կտևի: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարևոր է ու ծանր: Ես և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կշարունակենք աշխատել Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր գաղափարներ առաջարկելու ուղղությամբ», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---