ՀՀ ԱԳՆ ղեկավար. System Of A Down-ը Հայաստանի իսկական դեսպան է

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց մասնավոր այցով Հայաստանում գտնվող ամերիկյան հայտնի System OF A Down ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց խմբի եւ մասնավորապես Սերժ Թանգյանի ներդրումը հայության միջազգային ճանաչման եւ քարոզման գործում` անվանելով նրանց Հայաստանի իսկական դեսպաններ: «Դուք նպաստում եք նաեւ սփյուռքահայ երիտասարդ սերնդի ինքնության հայտնաբերմանը եւ առհասարակ հայապահպանությանը»,-նշել է Վարդան Օսկանյանը: Ջերմ եւ հետաքրքիր զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին զանազան ոլորտներում Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավորությունների եւ հեռանկարների վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---