29 մարտի 2013 - 13:04 AMT
Կիմ Չեն Ինը հրամայել է մարտական պատրաստականության բերել Հյուսիսային Կորեայի հրթիռային զորքերը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հրամայել է մարտական պատրաստականության բերել Հյուսիսային Կորեայի հրթիռային զորքերը: Երկրի ԶՈւ բոլոր ռազմավարական հրթիռները պետք է պատրաստ լինեն հարված հասցնել ԱՄՆ տարածքին, ինչպես նաև Հարավային Կորեայում ու Խաղաղ օվկիանոսում տեղակայված ռազմակայաններին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ խզում է 60 տարի առաջ կնքված հրադադարը, քանի որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան չեն դադարեցրել համատեղ վարժությունները: