29 մարտի 2013 - 13:05 AMT
Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Հարավային Սուդանում ՄԱԿ ուղղաթիռի վթարի փաստով

Քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց սպանություն», «գույքի միտումնավոր ոչնչացում» հոդվածով Սուդանում դեկտեմբերի 21-ին ռուսական Մի-8 ուղղաթիռի վթարի փաստով, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ դեկտեմբերի 21-ին ուղղաթիռը կործանվել է հրթիռի հարվածից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: