Ադբեջանը խնդրում է ԵԱՀԿ-ին փոխել Բաքվում իր ներկայացուցչության կարգավիճակը![]() 29 մարտի 2013 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարային՝ խնդրելով փոխել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը Համակարգող նախագծի, հայտնում է «Ազադլիգ» ռադիոն: Նամակում ասվում է, որ անցած 13 տարիներին Ադրբեջանը լուրջ տնտեսական զարգացում է ունեցել, և անկախ դժվարություններից, կարողացել է արդյունավետ աշխատող կառույցներ ստեղծել: Ըստ նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեի, դա արվում է կանխելու համար ԵԱՀԿ քննադատությունը առաջիկա ընտրություններում: Նախկինում ԵԱՀԿ բազմիցս է Ադրբեջանում կայացած ընտրություններն անվանել անազատ ու անարդար: «Խոսքն այժմյան հարաբերությունների մասին չէ, խոսքն առաջիկա ընտրությունների մասին է: Դժվար է կանխատեսել, կճանաչի արդյոք ԵԱՀԿ-ն առաջիկա ընտրությունները: Հնարավոր է, մտահոգություն կա այդ հարցում և ցանկություն կա ԵԱՀԿ-ն «լսող» կազմակերպության վերածելու»,-ասել է Գուլուզադեն: Հավանաբար, ԵԱՀԿ դիտորդներին չեն հրավիրի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |