Ապրիլի 1-ից «Արմավիան» այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի

Ապրիլի 1-ից «Արմավիան» այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից «Արմավիան» այլևս չի թռչի ու սնանկ կհայտարարվի:

«Ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001թ. սկսել է թռիչքներ իրականացնել, շարժակազմում ունենալով մեկ ինքնաթիռ, 2003-ին շարժակազմը համալրվեց երեք ինքնաթիռներով, իսկ 2006-ին՝ 7 ինքնաթիռով, իսկ ևս մեկ տարի անց, 2007-ին՝ ունենալով 14 ինքնաթիռ: 2007-2010թթ. ընկերությունը դրսևորեց իրեն որպես հուսալի գործընկեր, որը բարեխղճորեն է կատարում իր պարտավորությունները: 2008թ. համաշխարհային ճգնաժամի պատճառով սնանկացան շատ ավիաընկերություններ՝ RED WINGS, AMERICAN AIRLINES և ուրիշներ: Երեք տարիների ընթացքում «Արմավիայի» սեփականատերը միջոցներ էր ներդնում զարգացնելու համար ընկերությունը: Սակայն, այսօր իրավիճակն այնպիսին է, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել աշխատանքը, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկացման գործընթացը»:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն ուղևորներին, որոնց հետ աշխատել է այս 12 տարիներին և հաջողություն մաղթում նրանց»,-ասվում է «Արմավիայի» մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---