Թուրքիայի իշխանությունները հետաձգում են Վան-Երևան-Վան չվերթի բացումը անորոշ ժամանակով

Թուրքիայի իշխանությունները հետաձգում են Վան-Երևան-Վան չվերթի բացումը անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Քաղավիացիայի վարչությունը նախօրեին կարգադրել է թուրքական Borajet ավիափոխադրողին հետաձգել Վան-Երևան-Վան չվերթի բացումը անորոշ ժամանակով՝ մինչ նոր կարգադրություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել հայկական զբոսաշրջային Narekavan Tour ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը:

Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի:

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները պետք է այն ստանային Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանային վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր: Առաջին չվերթը նախատեսված էր ապրիլի 3-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---