29 մարտի 2013 - 18:05 AMT
Մարտի 29-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.58 դրա

Մարտի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 900 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:

Ընդ որում մարտի 29-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.58 դրամ, մարտի 28-ի համեմատ ավելանալով 0,50 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 536.54 դրամ է` ավելանալով 1,21 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.49 դրամ, ավելանալով 0,01 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: