29 մարտի 2013 - 17:53 AMT
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2013թ-ի մարտի 25-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,143,346 ԱՄՆ դոլար 417.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90,711,622 ԱՄՆ դոլար 419.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 418.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 420.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 18-24 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: