Դ.Դումանյան.Արդյունավետ հայեցակարգ է պետք` դյուրացնելու հեռավոր բնակավայրերի բնակիչների դեղերի հարցը![]() 29 մարտի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը ներկայացրել են, որ մարզերում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության նվազման միտում է նկատվում։ Նրանք մանրամասն տեղեկատվություն են տվել գրիպի սեզոնի ընթացքում մարզային ենթակայության բուժհաստատություններում իրականացված աշխատանքների, ինչպես նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով ապահովվածության մասին։ Նշելով, թե նախարարությունն այս տարի ինչ աշխատանքներ է տանում այդ դեղերի ավելի մեծ ապահովվածության հասնելու ուղղությամբ, նախարարը հանձնարարել է տեղերում հետևողական լինել դրանք շահառուներին ժամանակին հասցնելու, ինչպես նաև մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպման գործում։ Իսկ նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին հանձնարարել է մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ, ըստ առանձին դեղերի, մեկ անգամ ևս հստակեցնել մարզերում առկա պահանջարկը։ Խորհրդակցության ընթացքում Դերենիկ Դումանյանը խնդիր է դրել արտոնյալ պայմաններում տրամադրվող դեղերի հատկացման նոր, ավելի արդյունավետ հայեցակարգ մշակել, որով կդյուրացվի հատկապես հեռավոր վայրերի բնակիչների այժմյան հարցը։ Նախարար Դումանյանը դրական է գնահատել Երևանի առաջատար մասնագետների կողմից իրենց կցված մարզային բուժհաստատություններում իրականացված խորհրդատվությունների և մասնագիտական օգնությունների արդյունքները և հանձնարարել է գործընթացը ողջ տարվա ընթացքում շարունակելու նպատակով ներկայացնել ժամանակացույց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |