31 հոկտեմբերի 2005 - 15:17 AMT
Ադրբեջանցի զինվորականի վիրավորվելու մասին հաղորդագրությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է
Զինադադարի խախտման եւ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել «Աղդամի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին, որի արդյունքում վիրավորվել է 1987 թվականի ծնված Էլչին Մամեդովը»: