Լևոն Արոնյան. Ես ինքս չհասկացա, թե ինչ արեցի և ինչպես զիջեցի Վլադիմիր Կրամնիկին

Լևոն Արոնյան. Ես ինքս չհասկացա, թե ինչ արեցի և ինչպես զիջեցի Վլադիմիր Կրամնիկին

PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում ամեն ինչ կավարտվեր ոչ ոքիով, եթե Արոնյանն իսկական խարակիրի չաներ Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայում: Առաջին պահին, երբ հայ շախմատիստը խաղաց 50.g6, ոչ ոք ոչինչ չհասկացավ՝ ինչ տարբերություն որ զինվորով խաղալ, "g” կամ "h”: Պարզվեց, որ տարբերություն կա և զգալի:

«Այս ի՞նչ արեց,-հանկարծ ռուսերեն ամբողջ մամլո կենտրոնով մեկ բղավեց Ջոն Սփիլմենը:-Կրամնիկն այժմ հաղթում է: Պետք էր խաղալ 50.h6!»: Հայ համայնքի ներկայացուցիչները հիասթափված հառաչեցին, հայտնում է candidates2013.com-ը: Պարտիան ավարտվեց 62-րդ քայլում ռուս գրոսմայստերի հաղթանակով:

«Ես ինքս չհասկացա, թե ինչ արեցի և ինչպես զիջեցի Վլադիմիր Կրամնիկին: Ես կարող է ոչ ոքի անել, հետո սխալվեցի պարզ իրավիճակում, չեմ հասկանում, թե ինչպես զիջեցի մի խաղում, որտեղ պետք է հաղթեի: Դա շատ տարօրինակ է»,-ասել է Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---