Apple-ը մտադիր է ԱՄՆ-ում պատենտավորել ճկուն էկրանով iPhone-ը

Apple-ը մտադիր է ԱՄՆ-ում պատենտավորել ճկուն էկրանով iPhone-ը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում պատենտավորել ճկուն էկրանով iPhone-ը: Նա համապատասխան հայտ է ներկայացրել ԱՄՆ Պատենտների ու ապրանքանիշերի գրանցման բյուրո, հայտնում է Associated Press-ը:

Ընկերությունը հարցում է ուղարկել սարքի պատենտի համար 2011թ. սեպտեմբերին, սակայն դա հրապարակվել է միայն այժմ: Սմարթֆոնը զուրկ կլինի ֆիզիկական կոճակներից և երկու կողմից էկրան կունենա կորպուսի շուրջ, որը կպարունակի միկրոսխեմաներն ու պրոցեսորը:

Նմանատիպ սարք է ներկայացրել նաև Samsung ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---