Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի

Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի

PanARMENIAN.Net - Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի: «Մենք մշտապես վերանայում ենք մեր ռազմավարությունը որոշելու համար ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտները ըստ բիզնեսի աճի»,-ասել է ընկերության մամլո քարտուղար Կարեն Թիլմանը, հայտնում է Associated Press գործակալությունը: «Այս վերակազմավորումը սահմանափակ է ու չի անդրադառնա աշխատակիցների մեծ մասի վրա»,-ասել է նա:

Ընկերությունը սպառողական շուկայից անցնում է կորպորատիվ ծրագրային ապահովման ու տեխնոլոգիական սարքավորումների շուկա, հենց դրանով են փորձագետները բացատրում ազատումներն աշխատանքից, որոնք 2011թ. սկսած արդեն հասել են 8,3 հազարի, հայտնում է ՌԲԿ գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---