Արագածոտնի մարզում վթար է եղել. Երկու տուժածների վիճակն էլ ծայրահեղ ծանր է

Արագածոտնի մարզում վթար է եղել. Երկու տուժածների վիճակն էլ ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին, ժամը 16.18-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկելձորակը:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1979թ. ծնված Կ. Սարգսյանը և ուղևոր, 1990թ. ծնված Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---