Փհենյանի կողմից Հարավային Կորեային պատերազմի հայտարարումը սխալ թարգմանության արդյունք էր

Փհենյանի կողմից Հարավային Կորեային պատերազմի հայտարարումը սխալ թարգմանության արդյունք էր

PanARMENIAN.Net - Փհենյանի կողմից Հարավային Կորեային պատերազմի հայտարարումը սխալ թարգմանության արդյունք է եղել: Հակառակ օտարերկրյա ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունների, օրիգինալ տեքստում ասվում է միայն, որ Հյուսիսային Կորեան գործելու է «ռազմական ժամանակի օրենքներով» իր դեմ սադրանքի դեպքում, որոնք կարող են վերաճել «լայնածավալ պատերազմի» կամ նույնիսկ «միջուկային» պատերազմի:

Հայտարարության մեջ ասվում է, որ թշնամական սադրանքների դեպքում հարվածներ կհասցվեն ԱՄՆ ռազմակայաններին Հավայներում, Գումա կղզում, Հարավային Կորեայի տարածքում:

Ինչպես հայտնում է «Ռենհափ» գործակալությունը, ռազմական աղբյուրների վրա հղումով, «հյուսիսկորեական զորքերի տեղաշարժ չի արձանագրվել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---