72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը

72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը

PanARMENIAN.Net - 72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը, հայտնում է «Էխո Մոսկվին» Մոսկվայի մշակությի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովի վրա հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը լուրջ խնդիրներ ունի առողջության հետ: 2013թ. հունվարից նա բուժվում էր Ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտում, իսկ մարտի 5-ից գտնվում էր վերակենդանացման բաժնում:

Զոլոտուխինը նկարահանվել է շուրջ 80 սովետական և ռուսական ֆիլմերում: Հատկապես մեծ ճանաչում ստացավ նա «Բումբարաշ» ֆիլմից հետո: Զոլոտուխինը նաև հաճախ էր կատարում ֆիլմերում հնչող երգերը:

2003թ. նա ստանձնեց Բառնաուլում Ալթայի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

2011թ. ամռանը նա նշանակվեց Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---