31 հոկտեմբերի 2005 - 18:42 AMT
Այցով Հայաստանում է գտնվում Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան պատվիրակությունը
ՀՀ-ում Իտալիայի օրերի շրջանակներում երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակությունը գլխավորում է Իտալիայի ԱԳՆ Զարգացման համագործակցության վարչության ավագ պաշտոնյա լիազոր նախարար Էուջենիո Կամպոն: Այցի ընթացքում Է.Կամպոն կհանդիպի Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի հետ: