Երիտասարդները քննարկում են կրթության որակի խնդիրները

Երիտասարդները քննարկում են կրթության որակի խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մարտի 29-31-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացնում են են «Կրթական որակ. արդի հիմնախնդիրները և երիտասարդության դերը որակի բարձրացման գործընթացներում» խորագրով սեմինար-քննարկում: Ծրագրին մասնակցում է մոտ 70 երիտասարդ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սեմինար-քննարկման նպատակն է երիտասարդությանն առավել հանգամանորեն ներկայացնել «կրթական որակ» հասկացության բուն էությունը, կարևորել այն և առանձին-առանձին անդրադառնալ դրա հետ առնչվող հիմնախնդիրներին՝ շեշտելով հենց երիտասարդության դերը կրթական որակի բարձրացման գործընթացում:

«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը կարևորում է երիտասարդների կողմից կրության որակի խնդրին անդրադառնալը, քանի որ առաջինը նրանք պետք է խորությամբ գիտակցեն գիտելիքի արժևորման, կրթության որակի բարձրացման հարցը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---