1 ապրիլի 2013 - 12:50 AMT
CNN. Ամերիկյան ԶԼՄ-ները միտումնավոր են հակաիրանական քարոզչություն վարում

ԱՄՆ CNN հեռուստաալիքի նախկին թղթակից Էմբեր Լիոնը հայտարարել է, որ իր աշխատանքի ընթացքում նա հրահանգներ է ստացել եթեր տալ կեղծ նորություններ և թաքցնել ճշմարիտ տեղեկությունները, որոնց հրապարակմանը դեմ էր ԱՄՆ վարչակազմը: Այդպիսով հասարակական կարծիք էր ստեղծվում Իրանի ու Սիրիայի դեմ ագրեսիայի օգտին, հայտնում է SANA գործակալությունը:

Լիոնն ասել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները միտումնավոր են հակաիրանական քարոզչություն վարում Իրան ներխուժելու հարցում հասարակության աջակցությունն ապահովելու համար:

Լիոնը հաստատել է, որ CNN աշխատակիցները հոնորարներ են ստանում ամերիկյան կառավարությունից ու այլ երկրներից սարքած նորությունների համար: