1 ապրիլի 2013 - 13:29 AMT
Թուրք քաղաքական գործիչ. ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը հրահրում են հակամարտությունը Սիրիայում

Թուրքական «Սաադետ» կուսակցության խորհրդատվական գերագույն խորհրդի նախագահ Օգուզհան Ասիլթյուրքը, որը նախկինում եղել է նախարար և Էրդողանի մերձավորը, խիստ քննադատության է ենթարկել ԱԶԿ քաղաքականությունը Սիրիայի հարցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը հրահրում են հակամարտությունը Սիրիայում և դրդում երկիրը էլ ավելի մեծ արյունահեղության, հայտնում է SANA գործակալությունը:

Ասիլթյուրքը նշել է, որ արևմտյան երկրներն Էրդողանի վրա են դրել «Մեծ Մերձավոր Արևելքի» իրականացման խնդիրը: Թուրքիան ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում է:

Թուրք գործիչը նշել է, որ Սիրիայում բռնությունը կարելի է դադարեցնել միայն մահմեդական համերաշխության շնորհիվ: