1 ապրիլի 2013 - 12:11 AMT
Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում

Ապրիլի 1-3-ը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ու օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Այսօր հանրապետության միայն արևելյան շրջաններում սպասվում է ամպամածություն և մառախուղ:

Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ:

Այս օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր միջպետական ու միջհամայնքային ճանապարհներն անցանելի են: