1 ապրիլի 2013 - 13:20 AMT
Գարրի Կասպարովը հավակնորդների մրցաշարի մասին. Վերջին օրն ամեն ինչ կարող է պատահել

Աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը Ֆեյսբուքի իր էջում տպավություններն է կիսել հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրից հետո:

«Հաճույք եմ ստանում վճռական տուրերից, որոնք հսկայական լարվածությամբ են անցնում: Վերջին օրն ամեն ին կարող է պատահել, սակայն, մրցաշարի ձևաչափի վերաբերյալ մտավախություններս հաստատվեցին: Փոխանակ հանդիպեն հիմնական հավակնորդներ Կարլսենն ու Կրամնիկը, ամեն ինչ կախված կլիլնի մրցաշարի ամենակայուն մասնակցից՝ Վասիլի Իվանչուկից: Վասիլին հանճարեղ է, սակայն, ինչպես և ես կանխատեսում էի, մի օր նա կարող է խաղալ 2800, ինչպես Կարլսենի հետ խաղում, իսկ հաջորդ օրը՝ ցույց տա 300 կետով պակաս խաղ: Սակայն, կասկածում եմ, որ Կրամնիկի հետ նա լավ կխաղա»,-գրել է Կասպարովը:

Նա նաև հավելել է, որ երբ դիտարկվում էր մրցաշարի ձևաչափը, նրա առաջարկը հետևյալն էր. «Եթե երկու մասնակիցները մոտենում են եզրագծին մեկ միավոր տարբերությամբ, ապա պետք է միմյանց հետ խաղան որոշելու համար թագի հավակնորդին: Ես գիտեմ, որ շախմատի երկրպագուներին դուր են գալիս դրամատիզմն ու սուր զգացողությունները, որոնք կարող են ապահովել մրցաշարային ձևաչափը, սակայն ինձ համար խաղերը լավագույն ավանդույթն են աշխարհի առաջնության խաղարկության դեպքում: Դրանց արդյունքում կասկածներ կամ հարցեր չեն մնում, թե ով էր ավելի արժանի հավակնորդ դառնալ»,-հայտնում է chess-news.ru-ն: