Արյունոտ հաշվեհարդարներն Ադրբեջանի ԶՈւ շարքերում շարունակվում են

Արյունոտ հաշվեհարդարներն Ադրբեջանի ԶՈւ շարքերում շարունակվում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերում կրկին արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի ժամանակ զինվորներից մեկը կրակել է իր զինակցի վրա ինքնաձիգից: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Գերանբոյի շրջանի զորամասում:

Ադրբեջանական բանակի զինվոր Սամիր Ալիևը զենքը մաքրելիս կրակել է իր զինակից Տոգրուլ Աբդուլզադեի վրա: Տուժածներին ռազմական հոսպիտալ են տեղափոխել: Այս փաստը գործակալությանը հաստատել են Ադրբեջանի մամլո ծառայությունում: Ասվում է նաև, որ կրակոցը «պատահաբար» է արձակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---