1 ապրիլի 2013 - 13:48 AMT
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հասցեագրել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին: Ըստ ԱՊԱ տվյալների, նոտայի համար առիթ է հանդիսացել Բաքվում կայացած «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» խորհրդաժողովը: Իրանի ԱԳ փոխնախարարի խոսքով, խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններով:

Միջոցառումը տեղի է ունեցել Բաքվում մարտի 30-ին: Կազմակերպիչն է «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրման ճակատը», մասնակցել են Ադրբեջանի միլի մեջլիսի անդամներ, իրավապահներ ու հասարակական, քաղաքական գործիչներ: