1 ապրիլի 2013 - 15:22 AMT
Արցախում մեկնարկում է տեղեկատվական համակարգերի նոր ուսումնական ծրագիր

Հայ կրթական հիմնադրամը (AEF) հայտարարել է 100 հազար դոլար արժողությամբ 4-ամյա ուսումնական ծրագրի բյուջեի հաստատման մասին: Տեղեկատվական համակարգերի ուսումնական ծրագիրը կմեկնարկի Արցախի պետական համալսարանում այս տարի: Հատկացված գումարով կգնվեն համակարգչային սարքավորումներ, կապահովվի դասախոսների աշխատավարձն ու ուսանողների կրթաթոշակները:

iArtsakh նախագիծը ԱՄՆ հայ համայնքի ու ԼՂՀ համագործակցության արդյունք է:

«AEF-ը կարևորում է Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումն ու գտնում է, որ նախագիծը մեծ ազդեցություն կունենա ենթակառուցվածքների զարգացման վրա, որոնք հարկավոր են ՏՏ ոլորտի ընկերությունները Լեռնային Ղարաբաղ բերելու համար»,-ասել է հիմնադրամի նախագահ Հերմինե Պախանյանցը, գրում է Asbarez-ը: