1 ապրիլի 2013 - 16:29 AMT
Հռոմի պապը քարոզով է ավարտել Զատկի շաբաթվա հանդիսությունները

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ապրիլի 1-ին հանդես է եկել «Երկնային տիրուհի» աղոթքով, նվիրված Հրեշտակի օրվան, որը հաջորդում է Զատկի տոնին:

Հովվապետը շնորհավորել է բոլորին Սբ Հարության տոնի առթիվ հավաքված ուխտավորներին: Կարճ խոսքում Պապը խոսել է Աստծո ողորմության մասին, Տիրոջ ներկայության մասին հավատացյալների խղճում և հոգևոր կյանքում:

Սբ Աթոռի մամլո ծառայությունը հայտնել է, որ այսօր երեկոյան, ավարտելով Սբ Հարության արարողությունները, Ֆրանցիսկոսը կաղոթի Սբ Պետրոսի տաճարում առաքյալի շիրիմի մոտ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: