Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է 2012թ. մինչև 2,2 տոկոս

Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է 2012թ. մինչև 2,2 տոկոս

PanARMENIAN.Net - Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է 2012թ. մինչև 2,2 տոկոս, ապրիլի 1-ին հայտարարել է վիճակագրության կառավարական դեպարտամենտը: Այսպիսով ցուցանիշն ավելի պակաս է, քան կանխատեսվում էր, և զգալիորեն պակաս է 2011թ. արդյունքից:

2012թ. թուրքական իշխանությունները մտադիր էին ապահովել 4 տոկոս աճ, սակայն հետագայում վերանայեցին, հասցնելով ցուցանիշը մինչև 3,2 տոկոս:

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը տարվա արդյունքները հաջող է անվանել, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ «Թուրքիան ավելիին է արժանի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---