2 ապրիլի 2013 - 12:44 AMT
Վենեսուելայում մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը

Վենեսուելայում այսօր մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի անհրաժեշտությունն առաջացավ նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Ազգային ընտրական խորհուրդը ընտրությունների օր է նշանակել ապրիլի 14-ը և սահմանափակել է նախընտրական քարոզարշավը սեղմ ժամկետով՝ ապրիլի 2-11-ը:

Վենեսուելայի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցությունից առաջադրվել է նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն: Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսն է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: