2 ապրիլի 2013 - 14:39 AMT
The Manoukian Foundation-ը բարեգործական կենտրոն է բացում երեխաների համար Շոտլանդիայում

Ապրիլի 5-ին Ուելսի արքայազն Չարլզը Քեմբրիջի դուքսի և դքսուհու հետ (արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն) կբացեն Tamar Manoukian Outdoor Centre-ը, որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուս ագարակում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ և բացվել է հանրության համար առաջին անգամ վերջին 250 տարում: Հիմնադրամի կենտրոնում կլինի երեխաների համար նախատեսված պանսիոնատ և ամեն անհրաժեշտը պարապմունքների համար: Կենտրոնը բաց կլինի նաև շոտլանդական դպրոցների համար:

Հիմնադրամը ղեկավարում է հայազգի Բոբ Մանուկյանը տիկնոջ՝ Թամարի հետ, գրում է The Telegraph-ը: Բոբ Մանուկյանը բազմամիլիոնանոց դատավարության մեջ է Բրունեյի արքայազն Ջեֆրիի հետ, որը սուլթանի կրտսեր եղբայրն է: