Սլովենիան կողմ է, որ Խորվաթիան միանա ԵՄ-ին

Սլովենիան կողմ է, որ Խորվաթիան միանա ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Սլովենիայի Պետական ժողովը վավերացրել է Եվրամիությանը Խորվաթիայի միանալու մասին համաձայնագիրը, հայտնում է սլովենական STA գործակալությունը:

«Համաձայնագրի վավերացումը ցույց է տալիս, թե ինչպես է պետք պահպանել հարաբերությունները հարևանների միջև»,-ասել է խորհրդարանում Սլովենիայի վարչապետ Ալենկա Բրատուշեկը:

Համաձայնության վավերացման օգտին է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը:

Համաձայնագիրը պետք է վավերացնի ևս երկու երկիր՝ Դանիան ու Գերմանիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---