2 ապրիլի 2013 - 17:35 AMT
Ա. Եպիֆանցև. Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում ռուսական զորքերը կպաշտպանեն հայերին

Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Ադրբեջանի վրա և այդ առումով Ադրբեջանը վախենալու բան չունի, քանի որ Կասպից ծովում երկու փոքր հրթիռային նավերի տեղակայումը չի փոխի ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, կովկասագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Մյուս կողմից, ըստ նրա, Բաքուն պետք է հասկանա, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, ըստ կնքված պայմանագրերի, ռուսական զորքերը պետք է պաշտպանեն հայկական կողմին:

«Սակայն, նույնիսկ այդ դեպքում պետք է նշել, որ արդի ռազմական գործողությունները չեն նախատեսում զորքերի բոլոր տեսակների միանշանակ ու ինքնաբերական կիրառում, ինչպես ՆԱՏՕ-ի պատերազմում Սերբիայի դեմ, երբ նավատորմի ներուժը ավելի քիչ գործարկվեց: Ադրբեջանն ու Հայաստանը չունեն ընդհանուր ծովային սահմաններ և, հետևաբար, ծովային բաղադրիչը չի կարող գործարկվել նույնիսկ ենթադրաբար»,-ասել է Եպիֆանցևը, հայտնում է vesti.az-ը: