2006 թվականի երկրորդ կեսին Հայաստանում տեղի կունենան Rescuer/Medceur զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ռազմական բժիշկների եւ փրկարարների Rescuer/Medceur զորավարժությունները կանցնեն Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2006 թվականի երկրորդ կեսին: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել է, որ այժմ Երեւանում ընթանում է Rescuer/Medceur 2006 զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը: Կոնֆերանսին չեն մասնակցում Ադրբեջանի ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությունը զորավարժությունների անցկացմանը նվիրված սեմինարին պարտադիր կլինի, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---