3 ապրիլի 2013 - 12:49 AMT
Մասաչուսեթսում բիլբորդեր են տեղադրվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

Ապրիլին Peace of Art ընկերությունը բիլբորդեր է տեղադրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Բիլբորդերը արդեն տեղադրվել են Մասաչուսեթս նահանգի որոշ քաղաքներում, դրանց վրա գրված է. «Հարգելով 1,5 մլն զոհերի հիշատակը. Ճանաչում և դատապարտում»: Վահանակի կենտրոնում արյունոտ մատնահետքերի վրա գրված է «Հայոց ցեղասպանություն: Վահանակները տեղադրվել են Ֆոքսբորո, Ուոթերթաուն, Քեմբրիջ քաղաքներում:

Նախագծի հեղինակն է Peace of Art-ի հիմնադիր ու նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Էյջինյանը: «Այս վահանակներով մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ ոճրագործությունը: 98 տարի է անցել այն ողբերգական ժամանակներից, երբ 1,5 հայ ոչնչացվեց»,-գրում է Էյջինյանը, գրում է Asbarez-ը:

Նկարիչը ճանաչման կոչերով է հանդես գալիս 1996 թվականից: Առաջին անգամ բիլբորդեր տեղադրվեցին 2004թ.: