ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է շաբաթվա վերջում այցելել Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է շաբաթվա վերջում այցելել Թուրքիա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է շաբաթվա վերջում այցելել Թուրքիա: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, Քերին մեկնում է Թուրքիա նախապատրաստելու համար թուրք վարչապետի հանդիպումը նախագահ Օբամայի հետ, որը տեղի կունենա մայիսի 16-ին:

Մարտի 30-ին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկեց իրավիճակը Սիրիայում և Իրաքում: Փետրվարին Քերին արդեն այցելել է Թուրքիա և հանդիպել է Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---