3 ապրիլի 2013 - 13:17 AMT
Սահակաշվիլիից «խլեցին» Անկախության օրվան նվիրված զորահանդեսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հակառակ ստեղծված ավանդույթի, չի ընդունի Անկախության օրվան նվիրված հերթական ռազմական շքերթը: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար, այժմ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ շքերթն այժմ ժողովուրդն է ընդունելու:

«Շքերթը կընդունի վրաց ժողովուրդը, և միշտ այդպես պետք է լինի»,-ասել է Սեսիաշվիլին, սակայն պարզ չէ, թե ինչ ասել է «ժողովուրդն է ընդունելու»:

Ռազմական շքերթը Վրաստանում անց է կացվում մայիսի 26-ին ամեն տարի: