3 ապրիլի 2013 - 14:10 AMT
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանորդ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հիանալի կապ է Եվրոպայի հետ

Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի կենտրոնում քննարկվել է Հարավային Կովկասում նավթի ու նավթամթերքի երկաթուղային փոխադրումների հարցը:

Հարցը կարևոր է, քանի որ ընտրություններից հետո ԱՄՆ վարչակազմը նոր ռազմավարություն է որդեգրում Ռուսաստանի ու տարածաշրջանի երկրների հետ:

Ըստ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանորդ Դավիթ Ռաքվիաշվիլու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հիանալի կապ կլինի Եվրոպայի հետ:

Ըստ նրա, Վրաստանը կպահպանի իր աշխարհաքաղաքական դիրքը նավթամուղի և նավթի երկաթուղային փոխադրումների առումով, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: