3 ապրիլի 2013 - 15:00 AMT
Ադրբեջանում մոլեգնում է «գիգանտոմանիան». Բաքվում կառուցում են աշխարհի ամենամեծ մզկիթը

Ամենամեծ դրոշի տեղադրումից հետո, Ադրբեջանում հիմա էլ որոշել են կառուցել աշխարհի ամենամեծ մզկիթը: Մզկիթը կկառուցվի նոր ստեղծվող «Կասպից կղզիների» վրա, հայտնում է ANSPRESS-ը:

Ադրբեջանում կառուցվող մզկիթը կգերազանցի չափերով Պակիստանի «Շահ Ֆեյսալ» մզկիթը, որն ունի 5 000 քմ տարածք ու կարող է տեղավորել շուրջ 74 հազար մարդ: Նրա շինարարության համար ծախսվել է 120 մլն դոլար: