3 ապրիլի 2013 - 15:07 AMT
Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի ծանրամարտի ԵԱ-ին

PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

«Ծանրորդուհիներից հանդես էր գալու միայն Մելինե Դալուզյանը, սակայն նա ծնկի վնասվածք է ստացել և չի կարող մեկնել Տիրանա, որտեղ անցնելու է առաջնությունը»,-ասել է Ներսիսյանը:

Ըստ նրա, վերականգնողական փուլը Դալուզյանը կանցնի Հայաստանում կամ Ռուսաստանում. «Մենք ամեն ինչ անում ենք, որ նա արագ լավ մարզավիճակի հասնի և սկսի պատրաստվել ամռանը Կազանում կայանալիք Համաշխարհային ամառային ունիվերսիադային»: