3 ապրիլի 2013 - 15:17 AMT
Պռոշյանի գյուղապետի սպանության գործը Կոտայքի բաժնից տեղափոխվեց քննչական գլխավոր վարչություն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչությանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց երեկ հայտնաբերվել էր գյուղապետի դին: Հրաչ Մուրադյանը մահացել է քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: