3 ապրիլի 2013 - 15:56 AMT
Ապրիլի 4-ին Երևանում կհայտարարվի Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին

Ապրիլի 4-ին Երևանում՝ Ամիրյան 12 հասցեում գտնվող Samsung վաճառասրահում, կկայանա մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարվի Երևանում Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին: Ասուլիսի ընթացքում կներկայացվի նաև հատուկ այս առիթով ստեղծված Facebook խաղը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը:

Samsung ընկերությունը Galaxy S4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացրել է 2013թ. մարտի 14-ին Նյու Յորքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այն ստեղծվել է, որպեսզի դառնա հուսալի և հետաքրքիր ուղեկից իր օգտատիրոջ համար ևհեշտացնի նրա առօրյան:

Սա Samsung Galaxy S առաջատար սմարթֆոնների արդեն չորրորդ սերունդն է՝ ավելի բարակ, ավելի ամուր ու կատարելագործված հնարավորություններով: Samsung Galaxy S4 ներկայացված կլինի նաև 4-րդ սերնդի LTE ցանցերում աշխատելու հնարավորությամբ, ունի 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրան և 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևի մասում: Վերջինիս միջոցով նոր սմարթֆոնի օգտատերերը հնարավորություն կունենա վայելելու Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաները. օրինակ՝ առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները,կատարել զանգեր կամ կառավարել հեռախոսը:

Ապրիլի 4-ից սկսված մինչև վաճառքների պաշտոնական մեկնարկը (նախնական Մայիսի 4) Samsung Galaxy S4-ը կարելի է պատվիրել՝ նախապես գրանցվելով Samsung, Mobile Centre , Orange և Fine վաճառասրահներում, և առաջինը վայելել այս երկար սպասված սմարթֆոնի բոլոր նորարար հնարավորությունները: