Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ

Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-13-ը Տաշքենդում տեղի կունենա ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, նրանք 4 ուսումնամարզական հավաք են անցկացրել և ապրիլի 5-ին կմեկնեն Տաշքենդ:

«Բոլոր մարզիկներն առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, գլխավորը նրանց համար փորձ ձեռք բերելն է, քանի որ առաջիկայում նրանք կհամալրեն կանանց հավաքականը»,-ասաց Ներսիսյանը:

Երիտասարդական ԱԱ կմասնակցեն Ծովինար Կիրակոսյանը (58կգ), Ռոզալիա Ավետիսյանը և Աղունիկ Հակոբյանը (63կգ), Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69կգ), Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը (+69կգ):

Աշխարհի առաջնությունը վարկանշային կլինի և հնարավորություն կտա հանդես գալ նաև պատանեկան Օլիմպիական խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---