3 ապրիլի 2013 - 16:07 AMT
Փաստաբան. Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Վարդան Սեդրակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին նախկին թեկնածուն երկու ամսով կալանավորվեց, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը: Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու մեջ: